Հայաստանը 135 մլն եվրո կներգրավի՝ Վրաստանի հետ էլեկտրացանցերը միացնելու համար

ՀՀ կառավարությունը հաստատել է գերմանական KfW զարգացման բանկի և Եվրոպական միությունհետ համաձայնագրերի ստորագրումը՝ «Կովկասյան էներգետիկ ցանց» նախագծի ֆինանսավորման նպատակով։

Ծրագրի շրջանակում Հայաստանը կներգրավի ընդհանուր առմամբ 135 միլիոն եվրո, որից 120 միլիոնը՝ վարկային միջոցներ, իսկ 15 միլիոնը՝ դրամաշնորհ։ Ֆինանսավորումը կուղղվի Հայաստանի և Վրաստանի էլեկտրացանցերը միացնող ենթակառուցվածքների կառուցման շարունակմանը։

Նախագիծը նախատեսում է Այրումում բարձր լարման փոխակերպիչ կայանի և նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցում։ Արդյունքում երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը կավելանա ներկայիս 200 ՄՎտ-ից մինչև 350 ՄՎտ, իսկ հետագայում՝ մինչև 1050 ՄՎտ։

Էլեկտրական կապը կիրականացվի Վրաստանի Մառնեուլի և Հայաստանի Դդմաշենի ենթակայանների միջև՝ ամրապնդելով տարածաշրջանային էներգետիկ ինտեգրացիան։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ