Ըստ ՄԱԿ-ի Comtrade հարթակի տվյալների՝ Հայաստանը, ավելի քան մյուս երկրները, 2021 թվականից ի վեր ավելացրել է կոշիկի մատակարարումը Ռուսաստան՝ գրեթե 11 անգամ։ 2023 թվականին Հայաստանը ՌԴ վաճառել է 33 միլիոն դոլարի կոշիկ, իսկ Չինաստանը դարձել է այս ոլորտում արտահանման բացարձակ առաջատարը՝ 3,4 միլիարդ դոլար։