Հայաստանը հաջորդ երեք տարիների ընթացքում կշարունակի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանն ուղղված ներդրումները։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Հայրապետյանի խոսքով՝ կառավարությունը հաստատել է նոր եռամյա ֆինանսավորման փաթեթ՝ 2026–2028 թվականների համար հատկացնելով ավելի քան 150 միլիարդ դրամ (մոտ 385 մլն դոլար)։
Նախարարի հայտարարությամբ՝ այս փուլում նախատեսվում է շարունակել եռամյա պայմանագրերի քաղաքականությունը․ արդեն ընթանում են բանակցություններ 30 ընկերությունների հետ նոր պայմանագրերի շուրջ։
Նշենք, որ առաջին եռամյա փաթեթը՝ 2023–2025 թվականների, ընդգրկել է 28 ընկերություն և կազմել է ավելի քան 171 միլիարդ դրամ (մոտ 440 մլն դոլար)։ Այդ ծրագիրը գնահատվում է որպես Հայաստանի ռազմաարդյունաբերական ոլորտի զարգացման կարևոր հանգրվան։