Ըստ StartupBlink Global Startup Ecosystem Index 2025-ի՝ Հայաստանը բարձրացել է 3 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 54-րդ տեղը աշխարհում՝ ցույց տալով էկոհամակարգի տարեկան 22.8% աճ։ Այն զբաղեցնում է 1-ին տեղը Կենտրոնական Ասիայում և ծրագրային ապահովման և տվյալների ոլորտի 35 լավագույն համաշխարհային առաջատարների շարքում է։
Հիմնական կետերն են՝
Երևանը բարձրացել է 19 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 181-րդ տեղը աշխարհում, ինչը տարածաշրջանում ամենաարագ աճն է։
Էկոհամակարգը զարգանում է պետական և մասնավոր հատվածների համագործակցության շնորհիվ։
Հայաստանը երկու պաշտոնական «միաեղջյուրների»՝ Picsart-ի և ServiceTitan-ի հայրենիքն է։
Երկրում ունեն խոշորագույն գլոբալ տեխնոլոգիական ընկերություններ, ինչպիսիք են NVIDIA-ն, Synopsys-ը և AMD-ն։
Հասուն էկոհամակարգ՝ 4 ակտիվ բիզնես հրեշտակների ցանցերով և 5 վաղ փուլի ռիսկային ֆոնդերով։