USD399.59EUR420.17RUB3.75

Հայաստանը դեսպանատուն կբացի Հունգարիայում

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2022թ․դեկտեմբերի 1-ին Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները: Բացի այդ,Հայաստանի համար Հունգարիան ունի կարևոր նշանակություն՝ որպես ԵՄ անդամ երկիր, կա համագործակցության զարգացման մեծ ներուժ:

«2024թ. մայիսի 6-ին նախարար Սիյարտոյի հրավերով կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխան այցը Հունգարիա, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մայրաքաղաքներում փոխադարձաբար դեսպանությունների բացման վերաբերյալ»,- նշված է հիմնավորումների մեջ:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ