USD382.68EUR445.17RUB4.7514

Հայաստանը և Ադրբեջանը ստացել են ՇՀԿ երկխոսության գործընկերների կարգավիճակ. Սի Ցզինպին

Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) զարգացմանը՝ ներառյալ ֆինանսական աջակցությամբ։ Այս մասին սեպտեմբերի 1-ին Տյանցզինում կայացած ՇՀԿ գագաթնաժողովում հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։

Նրա խոսքով՝ միայն 2025 թվականին Չինաստանը ՇՀԿ անդամ երկրներին կհատկացնի 2 միլիարդ յուանի դրամաշնորհներ։ Բացի այդ, առաջիկա երեք տարիներին ՇՀԿ միջբանկային ասոցիացիայի անդամներին կտրամադրվի ևս 10 միլիարդ յուանի վարկ։

Անդրադառնալով Հայաստանին և Ադրբեջանին՝ Սի Ցզինպին ընդգծել է․

«Չինաստանը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի անդամակցությանը ՇՀԿ-ին՝ որպես մշտական անդամներ։ Այս երկրներն այժմ ունեն ՇՀԿ երկխոսության գործընկերների կարգավիճակ»։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ