Երևանում կայացել է Հայաստան–Մեծ Բրիտանիա ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը, որին մասնակցել են ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը և Մեծ Բրիտանիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և արտասահմանյան տարածքների հարցերով նախարար Սթիվեն Դոութին։
Կողմերը պայմանավորվել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Քննարկվել են նաև երկու երկրների միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները, որոնք ներառելու են, այդ թվում, տնտեսական համագործակցության խորացում։