Բեռլինում կայացած հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո Գերմանիայի կառավարությունը որոշել է Հայաստանին տրամադրել 152 միլիոն եվրոյի նոր ֆինանսական աջակցություն։
Գումարի կառուցվածքը հետևյալն է՝ 18 միլիոն եվրո դրամաշնորհի և 134 միլիոն եվրո վարկիձևով՝ գրեթե զրոյական տոկոսադրույքով։
Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, միջոցներն ուղղվելու են փոքր և միջին բիզնեսի աջակցությանը, վերականգնվող էներգիայի և ջրային ռեսուրսների կառավարման զարգացմանը, ինչպես նաև մի շարք տնտեսական և ենթակառուցվածքային խնդիրների լուծմանը։
Նիստին մասնակցել են երկու երկրների էկոնոմիկայի նախարարները։