USD383.4EUR438.07RUB4.8569

Հայաստանը հրաժարվում է էլեկտրաէներգիայի վաճառքի մենաշնորհից

Էլեկտրաէներգիայի շուկան Հայաստանում բացվում է մրցակցության համար։ Այսուհետ ոչ միայն «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (ՀԷՑ), այլև այլ ընկերություններ կկարողանան վաճառել էլեկտրաէներգիա։ Սա կնպաստի շուկայի մրցունակությանը։

Սակայն էլեկտրաէներգիայի փոխանցման ենթակառուցվածքները՝ լարերը, ենթակայաններն ու սպասարկումը, կմնան ՀԷՑ-ի վերահսկողության տակ, քանի որ Հայաստանը գործում է միասնական էլեկտրամատակարարման համակարգով։

Բիզնես սեկտորի համար այս փոփոխությունը նշանակում է ավելի լայն ընտրանի՝ տարբեր մատակարարներից լավագույն պայմաններով էլեկտրաէներգիա ձեռք բերելու հնարավորություն։ Իսկ բնակչության համար պահպանվում է ներկայիս համակարգը՝ ֆիքսված սակագներով ու երաշխավորված մատակարարմամբ։ Այս վերջինը կապահովի հատուկ ընտրված մատակարարը, որն էլեկտրաէներգիա կմատակարարի բոլոր ցանկացողներին։ Ներկայումս այս դերը կատարում է ՀԷՑ-ը, սակայն 2029 թվականից այն կընտրվի մրցութային կարգով, և ՀԷՑ-ը նույնպես կկարողանա մասնակցել։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ