USD377.86EUR439.56RUB4.8543

Հայաստանը ջրային համակարգի արդիականացման համար կներգրավի 140 միլիոն եվրո վարկ

ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել «ՀՀ ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր․ 1-ին փուլ» համաձայնագրի վավերացման նախագիծը, որի շրջանակում Հայաստանը նախատեսում է ներգրավել շուրջ 140 միլիոն եվրոյի վարկային միջոցներ։

Համաձայն նախագծի՝ 70.4 միլիոն եվրո կտրամադրի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ-ը, իսկ ևս 70 միլիոն եվրո՝ Agence Française de Développement-ը։ Ծրագրի իրականացման համար լրացուցիչ միջոցներ կտրամադրվեն նաև պետական բյուջեից։

Ջրամատակարարման և ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը նախատեսված է իրականացնել երկու փուլով։ Առաջին փուլը նախատեսված է հինգ տարվա համար՝ մոտ 185 միլիոն դոլար ընդհանուր բյուջեով, իսկ երկրորդ փուլը գնահատվում է մոտ 250 միլիոն դոլար։

Ներգրավված միջոցները կուղղվեն ջրամատակարարման ցանցերի արդիականացմանը, ոռոգման ենթակառուցվածքների կառավարման բարելավմանը և ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացմանը։ Ծրագրում ջրամբարների կառուցում կամ վերակառուցում նախատեսված չէ։

Միաժամանակ նախատեսվում է շուրջ 25 միլիոն դոլարի ներդրում գյուղական համայնքներում ջրային ենթակառուցվածքների բարելավման համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ