Հայաստանը կարող է վերսկսել ռուսական MIR վճարային համակարգի քարտերի սպասարկումը։ Այս մասին հայտարարել է ArCa ազգային պլաստիկ քարտերի օպերատորի տնօրեն Վարդան Խաչատրյանը՝ նշելով, որ հարցը ներկայում քննարկման փուլում է։
«Կտեսնենք, թե ինչպես կանցնի։ Ես չեմ ուզում մանրամասնել, բայց մի քանի ամսից՝ գուցե»,- նշել է Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ MIR համակարգը զարգացվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի աջակցությամբ՝ որպես տեղական վճարային այլընտրանք՝ արևմտյան սահմանափակումների պայմաններում։ Մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ժամանակավորապես դադարեցվել էր այդ քարտերի սպասարկումը միջազգային պատժամիջոցների ռիսկերի պատճառով։