USD383.55EUR437.67RUB4.786

Հայաստանը կավելացնի արտահանման ծավալները 70 տոկոսով մինչև 2030 թվականը

ՀՀ կառավարությունն ընդունել է արտահանման զարգացման ազգային ռազմավարություն, որի նպատակն է մինչև 2030 թվականը արտահանման ծավալներն ավելացնել 70 տոկոսով՝ տարեկան հասնելով 16.9 միլիարդ դոլարի։

Նպատակային բաշխումը հետևյալն է՝

  • 10.3 միլիարդ դոլար՝ ծառայությունների արտահանում (ներառյալ տեղեկատվական տեխնոլոգիաները, ամպային հաշվարկները)
  • 6.6 միլիարդ դոլար՝ ապրանքների արտահանում

Ռազմավարությունը ներառում է 5 հիմնական ուղղություն և ավելի քան 50 միջոցառում՝ միտված

  • մրցունակ տնտեսական միջավայրի ձևավորմանը
  • ենթակառուցվածքների և լոգիստիկայի բարելավմանը
  • արտահանողների օժանդակությանը
  • նոր շուկաների ընդլայնմանը
  • որակի վերահսկողության համակարգերի ստեղծմանը

Ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 98 միլիարդ դրամ (ավելի քան 250 միլիոն դոլար)։ Գլխավոր ֆինանսավորումը նախատեսվում է 2027–2029 թվականներին, մինչ այդ կիրականացվեն կարգավորումների բարելավման նախապատրաստական աշխատանքներ։

Փաստաթուղթը միջգերատեսչական բնույթի է. գործընթացին ներգրավված են ոչ միայն Էկոնոմիկայի նախարարությունը, այլև Կրթության, Ենթակառուցվածքների, Արտաքին գործերի նախարարությունները և այլ գերատեսչություններ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ