Կառավարությունը որոշել է, որ Հայաստանը կմիանա Ասիական ենթակառուցվածքային ներդրումային բանկին (AIIB)՝ որպես անդամավճար փոխանցելով 7.5 միլիոն դոլար։
AIIB-ը հիմնադրվել է 2015 թվականին Չինաստանի նախաձեռնությամբ և այսօր ունի 106 անդամ պետություն։ Բանկի հիմնական նպատակն է աջակցել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացմանը։ Նրա կանոնադրական կապիտալը կազմում է 100 միլիարդ դոլար։
Հայաստանի անդամակցությունը բանկին կնպաստի նոր ենթակառուցվածքային նախագծերի իրագործմանն ու միջազգային ֆինանսական ռեսուրսների հասանելիությանը։