USD376.62EUR434.96RUB4.7679

Հայաստանը կգրանցի կոնյակի նոր անվանումը՝ «Հայկական կոնյակ»

Հայաստանը մինչև հուլիսի 1-ը նախատեսում է պաշտոնապես գրանցել կոնյակի նոր անվանումը՝ «Հայկական կոնյակ»։ Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ արդեն պատրաստվել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ ներառյալ հավաստագրումները, լաբորատոր փորձարկումները, գինեգործական շրջանների թվային քարտեզը և սպիրտային խմիչքների բնութագրերը՝ ըստ խաղողի տեսակների։

Անվանափոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «կոնյակ» անվանումը կապված է Կոնյակ տարածաշրջանի հետ, և անհրաժեշտ է խուսափել աշխարհագրական նույնանունությունից։

Գործընթացը իրականացվում է Հայաստան–ԵՄ համաձայնագրի շրջանակում, որը ստորագրվել է 2017 թվականին։ Համաձայն դրա՝ Հայաստանը պետք է փուլային կերպով հրաժարվի «կոնյակ» անվանումից՝ մինչև 2031 թվականը ներքին շուկայում և մինչև 2042 թվականը՝ արտաքին շուկաներում։

Նոր ապրանքանիշի առաջխաղացումը նախատեսվում է իրականացնել Եվրամիությունի աջակցությամբ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ