USD389.25EUR439.39RUB4.7251

Հայաստանը կմիանա Աշխաբադի համաձայնագրին

Հայաստանը կմիանա Աշխաբադի համաձայնագրին, որը նախատեսում է Պարսից ծոցի և Կենտրոնական Ասիայի միջև միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծում։ Հուշագրի նախագիծը հաստատվել է կառավարության կողմից, որից հետո այն կուղարկվի խորհրդարան։

Հայաստանի անդամակցությունը թույլ կտա ազգային տրանսպորտային ընկերություններին ավելի բարենպաստ պայմաններով օգտվել Պարսից և Օմանի ծոցի նավահանգիստների ենթակառուցվածքներից, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրների լոգիստիկ կենտրոններից, կամրապնդի Հայաստանի տարանցիկ դերը, կպարզեցնի տրանսպորտային և մաքսային ընթացակարգերը, կապահովի մուտք դեպի միջազգային շուկաներ։ Սկզբնապես համաձայնագրի կողմերի թվում էին Իրանը, Օմանը, Կատարը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը։ Ավելի ուշ նրանց միացան Ղազախստանը, Պակիստանը և Հնդկաստանը։ Այս քայլը համահունչ է ՀՀ կառավարության «Աշխարհի խաչմերուկ» ռազմավարությանը և նպաստում է նաև Իրանի հետ արտոնյալ հարաբերությունների ամրապնդմանը և Հնդկաստանի հետ բարեկամական կապերի զարգացմանը։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ