Հայաստանը շարունակելու է ակտիվ աշխատանքները Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շահագրգիռ անդամ երկրների հետ՝ ուղղված կառույցի հետ փոխշահավետ գործընկերության խորացմանը։ Այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Այս պահին գործընթացի մանրամասներին չենք անդրադառնա, բայց կարող եմ ասել, որ Հայաստանի անդամակցության հարցում տեսնում ենք բավարար կառուցողական մոտեցում և փոխըմբռնում»,– նշել է խոսնակը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պակիստանը արգելափակել է Հայաստանի անդամակցությունը ՇՀԿ-ին, իսկ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Հնդկաստանը կանգնեցրել է Ադրբեջանի լիարժեք անդամակցության գործընթացը։