USD382.72EUR444.15RUB4.7549
Search
Close this search box.

Հայաստանը կստանա 250 մլն դոլար վարկ՝ արցախցիների բնակարանային ապահովման համար

Կառավարությունը հաստատել է համաձայնագրի նախագիծը, ըստ որի Հայաստանը Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) կստանա 250 միլիոն դոլար վարկ՝ Արցախից տեղահանված ընտանիքների համար նախատեսված բնակարանային ծրագրերի իրականացման նպատակով։

Վարկը նախատեսվում է տրամադրել 27 տարվա ժամկետով։ Բացի այդ, ԱԶԲ-ն Հայաստանին կհատկացնի նաև 16,5 միլիոն դոլար դրամաշնորհ՝ ծրագրի արդյունավետ իրականացմանն աջակցելու համար։

Նախատեսվում է, որ պետական բնակարանային ծրագրերի շրջանակում ընդհանուր առմամբ շուրջ 3100 արցախցի ընտանիք կստանա տների և բնակարանների վկայականներ։ Նրանցից արդեն 1140-ը օգտվել են վկայականներից և ապահովվել բնակարաններով։

Ծրագիրը միտված է ապահովել Արցախից տեղահանված քաղաքացիների երկարաժամկետ բնակարանային կարիքների լուծումը և նպաստել նրանց սոցիալական ինտեգրմանը Հայաստանում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ