USD381.72EUR442.6RUB4.7045

Հայաստանը կստանա գրեթե լիարժեք արտոնյալ մուտք ԱՄԷ շուկա

Կառավարությունը վավերացրել է ԵԱՏՄ–ԱՄԷ տնտեսական գործընկերության համաձայնագիրը, որով հայկական արտահանման շուրջ 95%-ը կօգտվի մաքսային արտոնություններից։

Համաձայնագրով Հայաստանից ԱՄԷ ներմուծվող ապրանքների միջին մաքսատուրքը կնվազի 6%-ից մինչև 2.6%։ Արտոնյալ ռեժիմը կգործի նաև Հայաստանի համար կարևոր ապրանքների՝ ծխախոտի, ալկոհոլի, շոկոլադի, հյութերի համար, ինչը կուժեղացնի դրանց մրցունակությունը՝ Պարսից ծոցի շուկայում։

Կառավարության գնահատմամբ՝ այս համաձայնագիրը կարող է զգալիորեն մեծացնել արտահանումը․

  • գյուղատնտեսական արտահանումը՝ 1.5 մլն դոլարից մինչև 10 մլն դոլար,
  • արդյունաբերական արտահանումը՝ 9.5 մլն դոլարից մինչև 25 մլն դոլար։

Փաստաթուղթը ներառում է նաև զարդերի և հղկված ադամանդների արտահանումը՝ արտոնյալ մուտքի ռեժիմով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ