USD384.47EUR450.83RUB4.8983

Հայաստանը ներկայացնում է բարձր տեխնոլոգիաների զարգացման նոր ռազմավարություն

Հայաստանը մշակման փուլում է իր բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման նոր ռազմավարությունը։ Աշխատանքները սկսվել են 2024-ին՝ USAID-ի աջակցությամբ, սակայն ծրագիրը կասեցվել է գործակալության լուծարման պատճառով։ Ներկայումս ֆինանսավորումը շարունակվում է պետական բյուջեից՝ որի համար հատկացվել է 65 միլիոն դրամ։

Ռազմավարությունը մշակվում է «Ամերիա» ընկերության կողմից՝ համագործակցելով Գերմանիայի «Ֆրաունհոֆեր» ինստիտուտի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) և «Մոդեքս» ընկերության հետ։ Ակնկալվում է, որ ծրագիրը կավարտվի 2026-ի առաջին եռամսյակում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ