USD384.47EUR450.83RUB4.8983

Հայաստանը սահմանում է առանց վիզայի ռեժիմ մի շարք երկրների քաղաքացիների համար

Հայաստանը նախատեսում է առանց մուտքի վիզայի ռեժիմ սահմանել մի շարք երկրների քաղաքացիների համար։ Նախագիծը Կառավարության նիստում ներկայացրել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով դրա տնտեսական և զբոսաշրջային կարևորությունը։

Նոր ռեժիմը կվերաբերի Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիներին, ինչպես նաև այն օտարերկրացիներին, ովքեր ունեն կացության իրավունք ԱՄՆ-ում, ԵՄ և Շենգեն գոտու երկրներում, ԱՄԷ-ում, Կատարում, Քուվեյթում, Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում կամ Օմանում։

«Այս փոփոխությամբ մենք կհեշտացնենք այցերը Հայաստան, կխթանենք շփումներն ու ներդրումների ներգրավումը», — նշել է Միրզոյանը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ ընդգծել է դրա դրական ազդեցությունը զբոսաշրջության վրա։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ