USD381.43EUR440.89RUB4.8627
Search
Close this search box.

Հայաստանը վավերացրել է 96.4 մլն եվրոյի վարկային համաձայնագիր՝ զբոսաշրջության զարգացման համար

Հայաստանը վավերացրել է 96.4 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) հետ, որը նախատեսված է զբոսաշրջության ոլորտի զարգացման համար։

Ըստ կառավարության ներկայացրած հիմնավորումների՝

ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 120.5 միլիոն եվրո, որից.

96.4 մլն եվրոն տրամադրվում է ՎԶՄԲ-ի կողմից՝ որպես վարկ,

24.1 մլն եվրոն՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորումն է։

Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը՝ իրականացնելով նպատակային ենթակառուցվածքային ներդրումներ տարբեր մարզերում։

Աջակցություն կտրամադրվի յոթ զբոսաշրջային կլաստերների զարգացմանն՝ ընդգրկելով․

• գինեգործության տուրիզմ,

• հանգստավայրեր և առողջարաններ,

• արկածային տուրիզմ,

• մշակութային տուրիզմ,

• կրթական տուրիզմ,

• էկոտուրիզմ։

Առավել ուշադրության կենտրոնում կլինեն Արարատը, Վայոց ձորը, Շիրակը, Տավուշը և Սյունիքը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ