Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) և ՀՀ կառավարությունը ստորագրել են համաձայնագիր, որի շրջանակում Հայաստանը կստանա 50 միլիոն եվրո արտոնյալ վարկ՝ «Կայուն Սյունիք» ծրագրի համար։
Ծրագիրն ուղղված է երկրի հարավային շրջանների զարգացմանը՝ հատկապես պատերազմից և տեղահանությունից տուժած համայնքներում։
Ֆինանսավորումը կուղղվի սոցիալական և արդյունաբերական ենթակառուցվածքների՝ մասնավորապես կրթության, առողջապահության և ջրային ոլորտների հիմնարար օբյեկտների կառուցման, արդիականացման ու դիմակայունության բարձրացմանը։
Ծրագիրը նախատեսված է 5 տարվա համար, և դրա իրականացումը պետք է մեկնարկի համաձայնագրի ստորագրումից ոչ ուշ, քան 12 ամիս անց։