USD388.08EUR430.96RUB4.8131

Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվում է Pullman Residences Yerevan նախագիծը

Technotun կառուցապատող ընկերությունն այն ստեղծում է Pullman Hotel and Resorts միջազգային ապրանքանիշի հետ համատեղ։ Համալիրը կառուցվում է Երևանի կենտրոնից ընդամենը մի քանի րոպե հեռավորության վրա՝ բլրի վրա, որտեղից բացվում է քաղաքի և արարատի համայնապատկերային տեսարան։ Ութերորդ հարկի շինարարությունն այժմ ավարտվել է, և աշխատանքներն ընթացքի մեջ են իններորդ հարկի վրա։ Շինարարության ավարտը և շահագործման հանձնումը նախատեսված է 2027 թվականին։ Հողամասի 20,000 քմ մակերեսից 16,000 քմ-ը զբաղեցնում են կանաչապատ և հանրային տարածքները՝ թենիսի կորտ, մարզահրապարակներ, մանկական ակումբ և 70 մետր երկարությամբ համայնապատկերային լողավազան։ Նախագիծը համատեղում է բնակելի տներ, առևտրային տարածքներ և առողջապահական ենթակառուցվածքներ։ Pullman ապրանքանիշի չափանիշները ինտեգրված են առօրյա կյանքի միջավայրում, ինչը նախագիծը դարձնում է եզակի մայրաքաղաքի համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ