Հայաստանի արտահանումը հունվար-փետրվարին աճել է 2,6 անգամ՝ հիմնականում ռուսական թանկարժեք քարերի վերաարտահանման հաշվին ԱՄԷ և Հոնկոնգ: Բայց այս ոլորտից բացի, աճ, թեև ավելի համեստ է, բայց նկատվում է նաև այլ ապրանքային բաժիններում։ Պարենամթերքի և քիմիական նյութերի արտահանման անկումը, հավանաբար, պայմանավորված է ներքին պահանջարկի աճով: Տրանսպորտային միջոցների վերաարտահանումը գրեթե վերացել է։