Մասնագետները արդիականացնում են ենթակայանները, վերանորոգում են էլեկտրահաղորդման գծերի հենարանները, տեղադրում նոր սարքավորումներ և նոր էլեկտրահաղորդման գծեր ամբողջ երկրում՝ թե՛ Երևանում, թե՛ մարզերում: Ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 54 միլիարդ դրամ (138 միլիոն դոլար): Աշխատանքներն ուղղված են էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը և արտակարգ իրավիճակների նվազեցմանը: