Շուտով Հայաստանը և Վրաստանը հնարավորություն կունենան իրականացնել վայրկյանային դրամական փոխանցումներ։ Այս հնարավորությունն ապահովելու համար ստորագրվել է համագործակցության հուշագիր Arca ազգային վճարային համակարգի, Վրաստանի բանկի և Ամերիաբանկի միջև։
Փաստաթուղթը նախատեսում է՝
- ArcaPay և Bank of Georgia համակարգերի ինտեգրում, որը հնարավորություն կտա երկրների միջև արագ ու հարմար փոխանցումներ կատարել մի քանի վայրկյանում։
- Arca-ի և Georgian Card-ի միջև ուղիղ կապի ստեղծում, որի արդյունքում Arca քարտերը կսկսեն սպասարկվել Վրաստանում։
Նոր համագործակցությունը նպատակ ունի զարգացնել երկու երկրների միջև ֆինանսական ինտեգրացիան և բարձրացնել վճարային ծառայությունների հասանելիությունը։