USD384.23EUR447.24RUB4.8828

Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակագրվել են VIVA Armenia-ի 80 միլիոն դոլար արժողությամբ պարտատոմսերը

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) ցուցակագրվել են VIVA Armenia ընկերության թողարկած պարտատոմսերը՝ ընդհանուր 80 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով։ Ցուցակագրվել է 800,000 պարտատոմս, յուրաքանչյուրը՝ 100 դոլար անվանական արժեքով։

Պարտատոմսերը ունեն տարեկան 7.65% եկամտաբերություն, տոկոսային վճարումները նախատեսված են վեց ամիսը մեկ։ Շրջանառության ժամկետը՝ 3 տարի։

Այս թողարկումը հասանելի է ինչպես ուղիղ առևտրի, այնպես էլ ռեպո գործարքների շրջանակում, ինչը ապահովում է պարտատոմսերի բարձր դինամիկա և ներգրավվածություն շուկայում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ