USD389.76EUR406.4RUB3.79

Հայաստանի իշխանությունները կվերագործարկեն Սյունիքի Սիսիանի օդանավակայանը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ միասին քննարկվել է Գորիսի և Սիսիանի օդանավակայանների բացման հարցը։ Առաջին փուլում որոշվել է կենտրոնանալ Սիսիանի օդանավակայանի վերագործարկման վրա։ Ընտրության ժամանակ հաշվի է առնվել այն հանգամանքը, որ օդանավակայաններից մեկը պետք է այլընտրանք ծառայի Կապանի օդանավակայանին։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Գորիսում և Կապանում եղանակային պայմանները գրեթե նույնն են, իսկ Սիսիանում՝ շատ ավելի լավ։ Նախարարությունը նախատեսում է Սիսիանի օդանավակայանը ներառել այն օբյեկտների ցանկում, որոնք կօգտագործվեն ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ավիացիայի համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ