Նախատեսվում է, որ 2027 թվականից աշխատող քաղաքացիներից ապահովագրավճարներ կհավաքվեն։ Օրինագծի համաձայն՝ տարեկան ապահովագրական վճարը կկազմի 164400 դրամ (420 դոլար), ամսական՝ 13700 դրամ (35 դոլար)։ Գումարը ամսական գանձվելու է քաղաքացու աշխատավարձից՝ որպես պարտադիր վճար։ Պետությունը սուբսիդավորելու է միայն ամսական 300 հազար դրամից ցածր եկամուտ ունեցողներին (ներառյալ հարկերը)։ Օրենքի նախագծով նախատեսվում է, որ 2027 թվականից համակարգին կպահանջվի միանալ աշխատողներին, անհատ ձեռնարկատերերին և ինքնազբաղվածներին։ Մինչ այդ ապահովագրված կլինեն բնակչության այն խմբերը, որոնց համար ապահովագրավճարներ կվճարվեն պետության կողմից՝ երեխաներ, ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք և այլն։