USD383.94EUR450.25RUB4.8453

Հայաստանի քաղաքացիների կեսը կքվեարկեր ԵՄ-ին անդամակցության օգտին. IRI

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցման արդյունքների համաձայն՝ եթե Եվրամիությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացվեր առաջիկա կիրակի, հարցվածների 49 տոկոսը կքվեարկեր «կողմ», 15 տոկոսը՝ «դեմ», 31 տոկոսը նշել է, որ չէր մասնակցի քվեարկությանը, իսկ 5 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Հարցմանը մասնակցածների 37 տոկոսը ԵՄ անդամակցության հիմնական առավելությունը համարել է անվտանգության ամրապնդումը, իսկ 18 տոկոսը՝ տնտեսության հզորացումը։

Հարցումն իրականացվել է հեռախոսային ձևաչափով՝ 2025 թվականի հունիսի 16-26-ը։ Ընտրանքը ներառել է 1505 չափահաս անձ, այդ թվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված նախկին բնակիչներ, ովքեր այժմ բնակվում են Հայաստանում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ