USD383.76EUR436.91RUB4.8986

Հայաստանի ՔԿՀ-ներում գերակշռում են կալանավորված անձինք

Հայաստանի քրեակատարողական համակարգում արդեն մի քանի տարի շարունակ կալանավորված անձանց թիվը գերազանցում է դատապարտյալների քանակին։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ նախաքննության փուլում ազատազրկվածների թիվը ոչ միայն չի նվազում, այլ կայուն աճ է արձանագրում։ Այս միտումը մտահոգում է ինչպես իրավապաշտպան կազմակերպություններին, այնպես էլ իրավաբանական հանրույթին, քանի որ այն կարող է խոսել քրեական արդարադատության համակարգի որոշակի խախտումների կամ խոչընդոտների մասին։

Վերջին երեք տարվա ընթացքում կալանավորվածների թիվն աճել է 184-ով, իսկ դատապարտյալներինը՝ 374-ով։ Թեև երկու ցուցանիշներն էլ աճ են գրանցել, բայց միտումն ակնհայտ է՝ նախաքննության ընթացքում կալանավորման պրակտիկան շարունակում է գերակշռել դատապարտման համեմատ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ