Փրկարար ծառայության տվյալներով՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ հուլիսի 4-ից, ճանապարհաշինական աշխատանքների կապակցությամբ, Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան–Գյումրի) կմ 38+030 հատվածից՝ Ուջանի մոտից, երթևեկությունը տեղափոխվել է Հյուսիս–հարավի նորակառույց ճանապարհ։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի հաղորդմամբ՝ Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։