Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը միայն ՏՏ ոլորտում 2024 թվականը փակել է 915 մլրդ դրամ (2,33 մլրդ դոլար) շրջանառությամբ։ Բարձր տեխնոլոգիաների ողջ ոլորտը հաշվի առնելով՝ շրջանառությունը հասել է 1150 տրլն դրամի (2,93 մլրդ դոլար)։ Նախարարի խոսքով՝ տեխնոլոգիական ոլորտը կազմում է ՀՆԱ-ի 7-8%-ը, միայն ՏՏ ոլորտում աշխատում է մոտ 41500 մասնագետ։ Այս մասին հայտնում է ՀՀ Բարձր տեխնոլոգիաների նախարար Մխիթար Հայրապետյանը: