Հայաստանը տարածաշրջանային տրանսպորտային հանգույցի վերածվելու գործընթացում արդեն մտել է գործնական փուլ։ Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ Հյուսիս–Հարավ ճանապարհի կառուցումն ընթանում է հաջողությամբ, իսկ Trump Way (TRIPP) նախագիծը արդեն անցել է իրականացման փուլ։ Նախարարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները միայն առաջին փուլում կհատկացնի 145 միլիոն դոլար։
Պապոյանը նշել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է դառնալ Հայաստանի «տնտեսական թոքերը»՝ նպաստելով առևտրի և ներդրումների ակտիվացմանը։
«Մենք նաև ունենք ուսումնասիրություններ, որոնց համաձայն՝ Հայաստան ներմուծվող շատ ապրանքների գները զգալիորեն կնվազեն։ Կան ապրանքներ, որոնք Հայաստանը ստիպված է ներմուծել և որոնք այսօր բավականին թանկ են։ Դրանք թանկ են, որովհետև մենք լոգիստիկ խնդիրներ ունենք», — ասել է նախարարը։