Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերը։ Դրանց նպատակն է հիմք ստեղծել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ազգայնացման գործընթացի համար։
Ընկերությունը ներկայումս պատկանում է Սամվել Կարապետյանին։ Գործող օրենսդրությունը նման գործընթաց չի նախատեսում, ինչի պատճառով իշխող խմբակցությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ՝ «էներգետիկ ոլորտում արդյունավետ կառավարման լծակներ ստանալու» նպատակով։