USD391.07EUR443.2RUB4.6567

Հայաստանից Չինաստան արտահանումը աճում է. ACSES

✅ 2024 թվականին Հայաստանը Չինաստան է արտահանել 1 միլիարդ 97 միլիոն դոլարի ապրանք՝ 2 անգամ ավել, քան նախորդ տարի և 6.4 անգամ ավել, քան տաս տարի առաջ։

✅ Նախորդ տարի Չինաստանը Հայաստանի երրորդ ամենախոշոր արտահանման ուղղղությունն էր՝ ԱՄԷ-ից և Ռուսաստանից հետո։

✅ 2024 թվականին Հայաստանը Չինաստան հիմնականում արտահանել է կիսամշակված ոսկի (արտահանման 41%-ը) և ավանդաբար արտահանվող պղնձի հանքաքար ու խտանյութ (40%)։

✅ 2024-ին Հայաստանից Չինաստան է արտահանվել 451 միլիոն ԱՄՆ դոլարի կիսամշակված ոսկի՝ 78 անգամ ավել, քան 2023-ին։ Այս ապրանքատեսակի արտահանման կտրուկ աճը պայմանավորված էր արտաքին գործոնների ազդեցությամբ Հայաստանից կիսամշակված ոսկու արտահանման (վերարտահանման) աճով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ