3 ամիս առաջ մեկնարկած աշխատանքներն իրականացվում են Ագարակ-Քաջարան ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածում (իրանական սահմանից)։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2028 թվականը։ 214,6 մլն դոլար արժողությամբ ծրագիրը ներառում է 17 կամուրջների, 2 թունելների (ընդհանուր երկարությունը 900 մ) և 5 տրանսպորտային հանգույցների կառուցում։ Սյունիքում շուտով կսկսվի Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ևս մեկ հատվածի շինարարությունը՝ Սիսիան-Քաջարան ճանապարհը, որը 118 կիլոմետրից կկրճատի գործող երթուղին և Հայաստանին կարժենա մոտ 1 մլրդ դոլար։