Փարիզում, ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ընթացող Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի անդամ պետությունների գլխավոր ասամբլեայի 25-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանը պատմական արդյունք է գրանցել։ Մեր երկիրը առաջին անգամ ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ։
Քվեարկության արդյունքներով Հայաստանը ստացել է հնարավոր 161-ից 105 ձայն, ինչը դարձրել է մեզ սեսիայի լավագույն արդյունք գրանցած երկիրը։ Ընտրությունը Հայաստանի համար կարևոր քայլ է՝ միջազգային մշակութային քաղաքականության ձևավորման գործընթացում ավելի ազդեցիկ մասնակցության առումով։