«Արժութային առաջնային շուկան և պետական պարտատոմսերի երկրորդային շուկան կբացվեն ՏՀԶԿ երկրների ընկերությունների համար։ «Remote Membership» ծրագրի շրջանակներում ներդրողները հնարավորություն կունենան հեռակա կարգով մասնակցել հայաստանյան շուկայում գործառնություններին»,- ասաց Հայկ Եգանյանը։
Նախատեսվում են նաև Վարշավայի ֆոնդային բորսայի հետ խաչաձև ցուցակագրելու և կորպորատիվ հատվածի հասանելիությունը ընդլայնելու ծրագրեր: Աբու Դաբիի արժեթղթերի բորսայի (ADX) հետ կնքված համաձայնագիրը թույլ կտա հայկական արժեթղթերը տեսանելի լինել այս շուկաների բրոքերներին։
EuroClear-ում և Լեհաստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիայում (KDPW) հաշիվ բացելը կլինի առաջին քայլը դեպի երկակի ցուցակում, որը կբարձրացնի հայկական արժեթղթերի իրացվելիությունը եվրոպական շուկայում, որտեղ կներառվեն AMX-ում ցուցակված բոլոր արժեթղթերը: