Փաստաթղթում խոսվում է պաշտպանական համակարգի արդիականացման և Հայաստանին իր ինքնիշխանությունը պաշտպանելու գործիքներ տրամադրելու մասին, որն էլ ենթադրում է համապատասխան համատեղ հանձնաժողովի ստեղծում։ Դրա շրջանակներում Հայաստան կժամանի մաքսային և սահմանային հսկողության խումբը՝ ամրապնդելու սահմանային անվտանգությունը։
Համաձայնագիրը տրամադրում է աջակցություն խորհրդատվական ծրագրերի, զինվորականների միջև կապերի, ռազմական կրթության և միջազգային կրթական ծրագրերին մասնակցության, ինչպես նաև Կանզասի Ազգային գվարդիայի հետ երկարամյա համագործակցության շարունակականության միջոցով։ Համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ-ը ֆինանսական աջակցություն կտրամադրի տնտեսության և բարեփոխումների, սոցիալական նախագծերի և մարդու իրավունքների ոլորտներում։ Փաստաթղթում անդրադարձ է կատարվում նաև էներգետիկ համագործակցությանը։
Փաստաթուղթն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդումը, հաղորդակցությունը, պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության խորացումը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, արդարության և օրենքի գերակայության խթանումը, նորարարության և բարձր տեխնոլոգիաների զարգացումը և մարդկանց միջև շփումների ընդլայնումը: