USD384.47EUR450.83RUB4.8983

Հայաստանն ու Վրաստանը համատեղ հայտ են ներկայացրել 2029 թվականի Ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համար

ՀՖՖ նախագահ Մելիքբեկյանի խոսքով, մինչ հայտը ներկայացնելը, ՀՖՖ-ն այդ հարցը քննարկել է տարբեր ֆուտբոլային կազմակերպությունների հետ։ ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ սատարում է երիտասարդական աշխարհի առաջնությունը Հայաստանում և Վրաստանում անցկացնելու գաղափարին։ Եթե ՖԻՖԱ-ի հայտը բավարարվի, Հայաստանում երկու մարզադաշտ կկառուցվի՝ Լոռու մարզում և Դիլիջան և Իջևան քաղաքների մոտ։ Աշխարհի առաջնության հանդիպումները կանցկացվեն Հայաստանի չորս մարզադաշտերում, որոնցից մեկը Երևանի «Հանրապետական» մարզադաշտն է։ Բացի այդ, շուտով կհաստատվի Ակադեմգորոդոկում Ազգային մարզադաշտի կառուցման ծրագիրը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ