ՀՀ կառավարություն-ը որոշում է ընդունել, ըստ որի՝ ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան։
Կառավարությունից հայտնում են, որ բարձրացումը մեկանգամյա հավելյալ վճար չէ․ ավելացված գումարը կներառվի կենսաթոշակի հիմնական չափում և կպահպանվի նաև հաջորդող ամիսներին։
Նշվում է նաև, որ կենսաթոշակների և նպաստների նշված չափերին կարող է ավելանալ լրացուցիչ գումար՝ անկանխիկ առևտրի դեպքում կիրառվող հետվճարի ծրագրի միջոցով։ Այդ դեպքում քաղաքացիները կարող են ստանալ մինչև 20% հետվճար՝ առավելագույնը 10 000 դրամի չափով։
Կենսաթոշակի քարտերից գումարը հնարավոր է կանխիկացնել, սակայն հետվճար ստանալու համար անհրաժեշտ է գնումները կատարել անկանխիկ եղանակով։