Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը համագործակցության հուշագիր է ստորագրել հնդկասինգապուրյան Levi semiconductors ընկերության հետ։ Սա նպաստում է Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը, կիսահաղորդչային արդյունաբերության մատակարարման շղթայի տեղայնացմանը, կիսահաղորդչային ոլորտում նորարարության, աճի և մրցունակության ապահովմանը և հավելյալ արժեքի ստեղծմանը: Հայաստանի նախարարությունը պատրաստ է աջակցել ծրագրին, մասնավորապես հետազոտական նախաձեռնություններին, որոնք ուղղված են կիսահաղորդչային տեխնոլոգիաների ոլորտում նորարարությունների խթանմանը, աշխատակիցների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև միջազգային շուկաներ դուրս գալուն և շահագրգիռ գործընկերների հետ հնարավոր համագործակցության հաստատմանը: Կողմերը քննարկել են նաև համագործակցության հետագա քայլերն ու խնդիրները, ձեռք են բերվել պայմանավորվածություններ մի շարք ոլորտներում։