Աշխատանքները՝ արդյունքների ամփոփման առավելագույն ժամկետը սահմանվել է 2025 թվականի գարուն, իրականացվում է ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկի մասնագետների կողմից՝ հայ գործընկերների հետ համագործակցությամբ:
«ԱՄՆ կառավարության պատվերով և հայկական կողմի հետ համագործակցությամբ այս աշխատանքն իրականացվում է ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկի կողմից։ Նպատակն է պարզել, թե ամերիկյան արտադրողների կողմից առաջարկվող փոքր մոդուլային կայաններից որն է լավագույնս համապատասխանում Հայաստանի տեխնոլոգիական կարիքներին։ Հետազոտությունը նախատեսվում է ավարտել ոչ ուշ, քան 2025 թվականի գարնանը»,- ասել է Հակոբ Վարդանյանը։