USD384.26EUR452.58RUB4.8832

Հայաստանում ձվի գները կտրուկ նվազել են, սպառնալիքի տակ են փոքր արտադրողները

Հայաստանի շուկայում ձվի գները կտրուկ անկում են ապրել։ Մեկ ձվի արժեքը վաճառվում է 20-30 դրամով, ինչը շուկայական ինքնարժեքից ցածր է։

Գների նվազման հիմնական պատճառներն են շուկայի հագեցվածությունը, գերարտադրությունը և Զատիկից հետո պահանջարկի սեզոնային անկումը։ Սա կրկնվող իրավիճակ է, որը սովորաբար տեղի է ունենում յուրաքանչյուր 3-4 տարին մեկ։

Թեև իրավիճակը ձեռնտու է սպառողների համար, սակայն փոքր արտադրողները կանգնած են ֆինանսական դժվարությունների առաջ։ Նրանցից շատերը հայտնվել են փակման եզրին։

Մասնագետները պետությունից պահանջում են քայլեր՝ աջակցելու ավելցուկային արտադրանքի վերամշակմանը և խթանելու արտահանումը։ Հետաքրքրություն կա Բուլղարիայից և Լեհաստանից, սակայն գործընթացը պետք է արագացվի։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ