USD391.07EUR443.2RUB4.6567

Հայաստանում ֆիլմ նկարահանելու դեպքում օտարերկրյա կինոստուդիաներին կվերադարձվի իրենց ծախսերի մինչև 35%-ը

Հայաստանում ֆիլմ նկարահանելու դեպքում օտարերկրյա կինոստուդիաներին կվերադարձվի իրենց ծախսերի մինչև 35%-ը. կառավարությունն ընդունել է նախագիծը։ Հիմնական փոխհատուցումը կկազմի 25%, հավելյալ 10% հասանելի կլինի, եթե ֆիլմը ներկայացնի Հայաստանը և նրա հասարակությունը դրական լույսի ներքո։ Ազգային կինոյի հիմնադրամն արդեն մի շարք հուշագրեր է կնքել տարբեր երկրների կինոընկերությունների հետ Հայաստանում նկարահանվելու վերաբերյալ, և նման արտոնությունը կօգնի նրանց վերջնական որոշում կայացնել հանրապետությունում նկարահանվելու վերաբերյալ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ