USD383.59EUR446.35RUB4.7985

Հայաստանում գրանցվել են աննախադեպ բարձր գիշերային ջերմաստիճաններ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տվյալներով, օգոստոսի 1-7-ը Հանրապետությունում պահպանվել է բարձր ջերմային ֆոն, երբ միջին օրական ջերմաստիճանները նորմայից բարձր են եղել 3-5°C-ով։

Ամենաբարձր գիշերային ջերմաստիճանները արձանագրվել են Երևանի ցածրադիր հատվածներում, ինչպես նաև Վայոց Ձորի և Սյունիքի հովիտներում։ Օգոստոսի 5-ին և 7-ին Մեղրիում և Մերձավանում (Երևան-ագրո) գիշերվա ընթացքում օդի ջերմաստիճանը չի իջել 28․5°C-ից՝ դառնալով դիտարկումների պատմության մեջ աննախադեպ ցուցանիշ։

Շոգ եղանակը բերել է նաև ռեկորդային ցերեկային ջերմաստիճանների․ Արենիում՝ 42․6°C, Երևանում՝ 41․9°C, Արարատի մարզում՝ 41․3°C, Աշտարակում՝ 41°C, Արմավիրում՝ 40․4°C։

Մասնագետները շոգային ալիքները գնահատում են որպես առողջության համար վտանգավոր երևույթ, հատկապես զգայուն խմբերի համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ