USD396.54EUR409.11RUB4.1315

Հայաստանում հողմային էլեկտրակայաններ կկառուցվեն

Նախաձեռնությունը պատկանում է պետությանը, որը նախատեսում է մինչև 2040 թվականը երկրում ունենալ մոտ 500 մեգավատ հզորությամբ հողմային էլեկտրակայաններ։ Ներկա փուլում մասնագետները Հայաստանի տարբեր շրջաններում չափում են քամու ուժգնությունը՝ հարմար վայրեր գտնելու համար։ Այնուհետև կհայտարարվի մրցույթ և կընտրվի միջազգային ընկերություն, որն կիրականացնի նախագիծը։ Նախնական հաշվարկներով՝ Կարախաչի գագաթին հնարավոր է տեղադրել 45-50 տուրբիններ՝ 150 ՄՎտ ընդհանուր հզորությամբ, 150 մլն դոլարի ներդրումով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ