USD388.08EUR430.96RUB4.8131

Հայաստանում կանաչ էներգիան աճում է

Հայաստանում կանաչ էներգիան արագ և անդադար աճում է, իսկ գազից կախվածությունը նվազում։

Առաջին եռամսյակում էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր 6.5%-ի տարեկան աճի պայմաններում գազի արտադրությունը նվազել է -18.6%-ով, իսկ ընդհանուր արտադրության մեջ դրա բաժինը նվազել է միանգամից տասը տոկոսային կետով՝ 42.7%-ից հասնելով 32.7%-ի։

Այս արդյունքը ձեռք է բերվել արևային էներգիայի գրեթե կրկնակի աճի (+96.7% տարեկան) և հիդրոէլեկտրաէներգիայի արտադրության +66.3% տարեկան աճի շնորհիվ։

Մարտ ամսվա արդյունքներն ավելի տպավորիչ են. ջերմային էլեկտրակայանները կազմել են ամբողջ արտադրության մեկ քառորդից պակաս, մինչդեռ մեկ տարի առաջ դրանց բաժինը կազմել է 39%։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ