Բնապահպանության նախարարությունը նոր օրինագիծ է մշակել: Սահմանափակումները նախատեսվում է ուժի մեջ մտնել 2024 թվականի հուլիսի 1-ից։ Նախագիծը նախատեսում է նաև 2025 թվականի հունվարի 1-ից մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ և այլն) օգտագործման արգելքը։ Իսկ մեկ տարի անց՝ 2026 թվականի հունվարի 1-ից, կարգելվեն մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաները։ Փուլային արգելքի իրագործելիությունը պայմանավորված է նրանով, որ որոշակի ժամանակ է պահանջվում վերոնշյալ արտադրանքի համար անվտանգ (էկոլոգիական տեսանկյունից), կենսաքայքայվող և բազմակի օգտագործման տարբերակների բավարար արտադրություն կամ ներմուծում ապահովելու համար: